Աշխարհ
23:00 21/05/2020

ԵՄ-ում ինքնաթիռի ուղևորների համար նոր կանոններ են սահմանվել

Корреспондент-ի փոխանցմամբ՝ Եվրոպական ավիացիոն անվտանգության գործակալության և Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը մայիսի 21-ին հայտարարություն է տարածել։

Հայտարարության մեջ նշվում է, որ ուղևորները  պետք է համոզված լինեն, որ սահմանափակ տարածության պայմաններում այլ մարդկանց հետ ինքնաթիռով ճանապարհորդելը նվազագույն ռիսկեր է պարունակում նրանց առողջության համար:

Հաղորդագրության մեջ կան ավիաընկերությունների համար կանոններ, որոնք պետք է պահպանվեն կորոնավիրուսի տարածման պայմաններում: Ավիաանձնակազմը պետք է կրի պաշտպանիչ դիմակներ և պահպանի ձեռքերի հիգիենան: Նաև ավիափոխադրողները պարտավոր են ապահովել ուղևորների միջև սոցիալական հեռավորությունը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ