ԵՄ խորհուրդը քիմիական զենքի օգտագործման և տարածման սահմանափակման միջոցների վերաբերյալ նոր ռեժիմի շրջանակում առաջին պատժամիջոցներ է սահմանել:
Նշվում է, որ ցանկում ներառվել է ֆիզիկական 9 անձ և մեկ կազմակերպություն: Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել են ՌԴ Հետախուզական գլխավոր վարչության երկու աշխատակցի, նաև ղեկավարի և նրա տեղակալի վրա:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ նրանք պատասխանատու են 2018 թվականի մարտի 4-ին Սոլսբերիում թունավոր նյարդային նյութի պահպանման, փոխադրման և կիրառման համար:
«Պատժամիջոցները ներառում են ԵՄ մուտքի արգելք և ֆիզիկական անձանց ֆինանսական ակտիվների սառեցում, նաև ակտիվների սառեցում իրավաբանական անձանց համար», – նշվում է ԵՄ կայքում: