fbpx
Սպորտ

Էմելյանենկոն Նուրմագոմեդովից առաջ է անցնում. CBS

Ամերիկյան CBS հեռուստաալիքը կազմել է խառը մարտարվեստի պատմության մեջ ամենահայտնի մարտիկների վարկանշային աղյուսակը: Ցուցակում ռուս մարզիկներ ևս կան։ Երկու ռուս մարզիկներ՝ Ֆյոդոր Էմելյանենկոն  զբաղեցրել է չորրորդ տեղը, իսկ Խաբիբ Նուրմագոմեդովը` վեցերորդ: Առաջին եռյակում են Ջոն Ջոնսը, Անդերսոն Սիլվան և Ժորժ Սեն-Պիերը:

Խառը մարտարվեստի պատմության մեջ ամենաուժեղ մարտիկները (Ըստ CBS-ի).

1. Ջոն Ջոնս

2. Անդերսոն Սիլվա

3. Ժորժ Սեն-Պիեր

4. Ֆյոդոր Էմելյանենկոն

5. Դեմետրիուս Ջոնսոն

6. Խաբիբ Նուրմագոմեդով

7. Խոսե Ալդու

8. Դանիել Կորմե

9. Քոնոր ՄաքԳրեգոր

10. Մեթ Հյուզ:

43-ամյա Էմելյանենկոն իր կարիերան սկսել է 2000 թվականից: Վերջին մենամարտը նա անցկացրել է  2019-ի դեկտեմբերին՝ նոկաուտի ենթարկելով Քվինթոն Ջեքսոնին: Ընդհանուր առմամբ, MMA-ում նա անցկացրել է 46 մենամարտ և գրանցել է 39 հաղթանակ և 6 պարտություն, իսկ մեկ մարտ չեղարկվել է:

31-ամյա Նուրմագոմեդովը  MMA-ում ունեցել է 28 մենամարտ՝  28-ն էլ ավարտվել է հաղթանակով: Սպասվում է, որ սեպտեմբերին մարտիկը կպայքարի Ջասթին Գետջիի հետ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ