fbpx
Աշխարհ

Եմենում գրավել են նախագահական պալատը

Եմենցի անջատողականները գրավել են Ադեն նավահանգստային քաղաքն ու նախագահական պալատը կառավարության զորքերի հետ պայքարից մի քանի օր անց։ Այս մասին հաղորդում է BBC News-ը։

Ուժերը, որոնք միավորված են ԱՄԷ-ի կողմից աջակցություն ստացող Հարավային անցումային խորհրդի հետ, հայտարարել են, որ այժմ վերահսկում են զինվորական ճամբարներն ու նախագահական պալատը։

Անջատողականների ներկայացուցիչը հայտնել է, որ նախագահական պալատը գրավել են առանց կրակի։

Կառավարությունը տեղի ունեցածը հեղաշրջում է անվանել։

Այդ դեպքերի հետևանքով տարաձայնություններ են առաջացել կոալիցիայում, որը ղեկավարվում է Սաուդյան Արաբիայի կողմից հուսիթների դեմ պայքարում։

Կոալիցիան կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակոցները քաղաքում և հայտարարել է, որ ռազմական ուժ կկիրառի բոլորի նկատմամբ, ովքեր կխախտեն այդ կոչը։

Անջատողականները հրադադարի համար համաձայնություն են տվել, որն ուժի մեջ է մտնելու կիրակի։

Ադեն հարավային նավահանգստային քաղաքը նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի կառավարության ժամանակավոր նստավայրն է։ Ինքը՝ նախագահը, Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ