fbpx
Սպորտ
16:15 08/10/2019

Էմերին այնպես է անում, որ ինձ կարևոր զգամ խաղադաշտում. Գենդուզի

«Արսենալ»-ի երիտասարդ կիսապաշտպան Մատեո Գենդուզին խոստովանել է, որ լավ հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Ունայի Էմերիի հետ:

Ֆրանսիացու խոսքերով, իսպանացի մասնագետը շատ է օգնում իրեն:

««Արսենալ»-ում Էմերին ինձ վստահություն է ներշնչում: Նա այնպես է անում, որ կարևոր զգամ ինձ խաղադաշտում: Մինչև հիմա մարզիչն ինձ շատ է օգնում ու շատ շնորհակալ եմ նրան»,-Գենդուզիի խոսքերն է մեջբերում BBC-ն:

20-ամյա ֆուտբոլիստը «զինագործներ»-ի կազմում հանդես է գալիս 2018 թվականից:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ