Եվրոպա Լիգա․ Էմերին կիսաեզրափակիչ դուրս գալու ռեկորդ է սահմանել

Հրապարակող՝

“Ñåâèëüÿ” – “Øàõò¸ð”

Ամենադիտվածներ

Իսպանական «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունաի Էմերին մարզչական իր ողջ կարիերայի ընթացքում արդեն 6-րդ անգամ դուրս եկավ Եվրոպա Լիգայի կիսաեզրափակիչ։ Սա ռեկորդային է։

Այս մասին հաղորդում է Opta-ն։

Ընդ որում՝ սա ռեկորդային է՝ հաշված նաև այն ժամանակաշրջանը, երբ մրցաշարը կոչվում էր UEFA-ի գավաթ։

Հիշեցնենք, որ իսպանական ակումբը Էմերիի գլխավորությամբ մրցաշարի 1/4-րդ եզրափակչում հաղթահարեց Զագրեբի «Դիմանոյի» դիմադրությունը։

Նշենք, որ Էմերիի գլխավորությամբ ԵԼ-ի կիսաեզրափակիչ են հասել նաև «Վալենսիան», «Սևիլյան» (3 անգամ) և «Արսենալը»։

Ամենաթարմ