fbpx
Աշխարհ

ԵՄ-ից որոշ ապրանքների համար՝ ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը ուժի մեջ են մտնում

Հոկտեմբերի 18-ից Եվրամիությունից մի շարք ապրանքների մաքսատուրքերը ուժի մեջ են մտնում: Այս մասին, ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, հաստատել են առևտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակից:

Նշվում է, որ մաքսատուրքերը ԵՄ երկրների մեծ մասի սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի համար կկազմեն 25 տոկոս: Մաքսատուրքերը կվերաբերեն նաև ֆրանսիական գինիներին, շոտլանդական վիսկիին և եվրոպական մի շարք երկրներում պատրաստված պանիրներին:

ԱՄՆ-ի կողմից հրապարակված այդ «սև ցուցակը» հրապարակվել է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի կայքում: Այդ ցանկում է հայտնվել ավելի քան 150 ապրանքատեսակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ