fbpx
Աշխարհ

ԵՄ-ին լիարժեք անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակ

ԵՄ-ին լիարժեք անդամակցությունը մնում է Թուրքիայի ռազմավարական նպատակ: Այս մասին հայտարարել է Եվրամիության ներդաշնակեցման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Մեհմետ Քաշիմ Գուլպինան:

Նրա խոսքով՝ Թուրքիայի անդամակցությանը խոչընդոտում էին «քաղաքական պատճառները, որոնք հիասթափություն էին առաջացնում Թուրքիայում»:

Թուրքիան ԵՄ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել 1987 թվականին, իսկ անդամակցության մասին բանակցությունները սկսվել են 2005 թվականին: 2007 թ. բանակցությունները փակուղի են մտել Կիպրոսի, Գերմանիայի և Ֆրանսիայի վարչակազմերի կողմից դիմակայության պատճառով:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ