fbpx
Ժամանց

Էմինեմը ռեկորդ է սահմանել Spotify-ում

Ռեփեր Էմինեմը Spotify սթրիմինգային ծառայությունում ռեկորդ է սահմանել, հաղորդում է NME երաժշտական ամսագիրը։ Նրա 1999 թվականի The Slim Shady LP ալբոմը Spotify-ում հավաքել է ավելի քան մեկ միլիարդ լսում և դարձել աստղի տասնմեկերորդ հավաքածուն, որը հասել է նման նշագծի:

Ինչպես նշվում է հրապարակման մեջ, այժմ Էմինեմը Spotify-ում ռեկորդակիր է ավելի քան մեկ միլիարդ անգամ լսված ալբոմների քանակով։

The Slim Shady LP-ից բացի, նման ցուցանիշ են արձանագրել Էմինեմի հետևյալ ձայնասկավառակները՝ The Marshall Mathers LP, The Eminem Show, Encore, Curtain Call: The Hits, Relapse, Recovery, The Marshall Mathers LP 2, Revival, Kamikaze, Music To Be Murdered By:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ