fbpx
Աշխարհ

ԵՄ-ն 8 ռուսաստանցիների սև ցուցակ է ներառել Կերչի նեղուցի միջադեպի պատճառով

Կերչի նեղուցում տեղի ունեցած միջադեպի պատճառով Եվրամիությունն ութ ռուսաստանցիների իր սև ցուցակում Է ներառել: Այս մասին ասվում Է ԵՄ-ի պաշտոնական հանդեսում, որում մարտի 15-ին հրապարակվել են համապատասխան նորմատիվային ակտերը:

Սահմանափակիչ միջոցներ են կիրառվել, մասնավորապես, Ղրիմի և Սևաստոպոլի Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) սահմանապահ վարչության պետ փոխծովակալ Սերգեյ Ստանկևիչի, առաջին կարգի կապիտան Ռուսլան Ռոմաշկինի (ՌԴ ԱԴԾ-ի՝ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի վարչության կետի ծառայությանի պետ), առաջին կարգի կապիտան Անդրեյ Շեինի (ՌԴ ԱԴԾ-ի՝ Ղրիմի Հանրապետության և Սևաստոպոլի սահմանապահ վարչության պետի տեղակալ), երկրորդ կարգի կապիտան Ալեքսեյ Շատոխինի (ՌԴ ԱԴԾ-ի՝ Ղրիմի Հանրապետության վարչության Կերչի կետի ծառայության պետ), Հարավային ռազմական օկրուգի զորքերի հրամանատար գեներալ-գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովի նկատմամբ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ