fbpx
Աշխարհ

ԵՄ-ն և Իրանը սկսում են կիրառել պատժամիջոցները շրջանցելու ֆինանսական մեխանիզմը

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի կողմից ստեղծված՝ Իրանի հետ առևտրի համար Instex մեխանիզմի միջոցով առաջին ֆինանսական գործարքները արդեն իրականացվել են։ Այս մասին հունիսի 28-ին հաղորդել են Եվրամիության ներկայացուցիչները Վիեննայում Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ խորհրդակցություններից հետո։

Արտաքին առևտրային հաշվարկների այս եվրոպական ֆինանսական մեխանիզմի խնդիրն է պաշտպանել մասնակիցներին ԱՄՆ պատժամիջոցներից Իրանի հետ գործարքներում: Instex-ի կենտրոնական գրասենյակը Փարիզում է, այն ղեկավարում է գերմանացի Պեր Ֆիշերը։

Նախնական փուլում մեխանիզմը նախատեսվում է օգտագործել միայն մարդասիրական նպատակներով և միայն հետո բիզնեսի համար: Նշվում է, որ Instex-ը ավելի շուտ քաղաքական ազդանշան է. այն չի կարող լիովին փոխհատուցել ԱՄՆ պատժամիջոցներից կորուստները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ