fbpx
Աշխարհ

Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային որքան անհրաժեշտ լինի. Լայեն

Եվրամիությունը կաջակցի Ուկրաինային և նրա ժողովրդին այնքան, որքան անհրաժեշտ լինի: Այս մասին X-ում գրել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ նշել, որ Ուկրաինան հաղթելու է:

«ԵՄ-ն կանգնած է Ուկրաինայի կողքին Ռուսաստանի ագրեսիվ պատերազմի առաջին օրվանից:

Մեր անդամ երկրների հետ մենք տրամադրել ենք գրեթե 108 միլիարդ եվրոյի աջակցություն:

Ուկրաինան կհաղթի գոյատևման այս պատերազմում։ Եվ ԵՄ-ն կկանգնի Ուկրաինայի և նրա ժողովրդի կողքին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի »,- գրել է նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ