fbpx
Աշխարհ

ԵՄ-ն կստեղծի փոքր «Առևտրի համաշխարհային կազմակերպություն» առանց ԱՄՆ-ի

Եվրամիությունը կմշակի գործողությունների ծրագիր, եթե ԱՄՆ-ը շարունակի արգելափակել Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) աշխատանքը: Այս մասին գրում է Welt am Sonntag թերթը՝ հղում կատարելով ԵՄ-ի և Գերմանիայի կառավարության ներքին փաստաթղթերին:

Ըստ դրա՝ առևտրի հարցերով ԵՄ հանձնակատար Սեսիլիա Մալսմթրյոմը և նրա գործընկերները քննարկում են մի շարք ԵՄ երկրների հետ ստեղծել ԱՀԿ-ից անկախ այլընտրանքային արբիտրաժային դատարան։

Մասնավորապես, Եվրահանձնաժողովն արդեն բանակցություններ է վարում այդ մասին Կանադայի հետ, պարզաբանում է Welt am Sonntag-ը՝ նշելով, որ հաջողության դեպքում ուրիշ երկրների հետ համանման համաձայնագրերի մշակված փաստաթղթի օրինակ կդառնա: Համաձայն փաստաթղթի նախագծի՝ առևտրային վեճի կարգավորմամբ պետք է զբաղվի երեք մարդ, որոնց ԱՀԿ-ի գործադիր տնօրենը կընտրի կազմակերպության Վերաքննիչ մարմնի նախկին անդամների շարքից:

Եթե ԵՄ-ին իսկապես հաջողվի կնքել այդպիսի համաձայնագրեր մի շարք պետություններ հետ, դա կարող է հանգեցնել առանձին փոքր Առևտրի համաշխարհային կազմակերպության, նշում է Welt am Sonntag-ը: Մինչդեռ Կանադայի հետ համաձայնագրի նախագծում մի քանի անգամ նշվում է, որ խոսքը միայն ժամանակավոր որոշման մասին է:

ԵՄ-ը խուսափում է միայն նրանից, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ սահմանել էր տուգանային մաքսեր ԱՀԿ մի շարք գործընկեր երկրներից ներկրվող ապրանքների համար: Բացի այդ, Վաշինգտոնը մտադիր է թույլ չտալ, որ կազմակերպության մյուս անդամները կարողանան ճանաչել առևտրային այդպիսի արգելքները որպես անօրինական: Այդ նպատակով ԱՄՆ-ը խոչընդոտում է ԱՀԿ-ի Վերաքննիչ մարմնի նոր դատավորների նշանակումը, որում պետք է ներառվի 7 մարդ: Ներկայումս այն կազմված է 3 դատավորից, ընդ որում՝ նրանցից երկուսի լիազորությունների ժամկետը սպառվում է 2019 թվականի վերջում: Մարմինն իրավունք ունի որոշումներ կայացնել, եթե դրա կազմում ներառված է առնվազն 3 մարդ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ