Աշխարհ

ԵՄ-ն կուսումնասիրի ուկրաիներենի մասին Գերագույն ռադայի ընդունած օրենքը

Եվրամիությունը կուսումնասիրի ուկրաիներենի մասին Ուկրաինայի խորհրդարանի կողմից ընդունված օրենքը հենց որ այն հրապարակվի: Այս մասին ապրիլի 26-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

«Այո՛, մենք տեղյակ ենք, որ խորհրդարանը նոր օրենք է ընդունել լեզվի մասին: Մենք սպասում ենք օրենքի եզրափակիչ տարբերակի հրապարակմանը, որ ուսումնասիրենք դրա բովանդակությունը»,-ասել է նա:

Կոսյանչիչը դրա հետ մեկտեղ ընդգծել է, որ ԵՄ-ն քանիցս անհանգստություն է հայտնել Ուկրաինայում լեզվի մասին օրենքի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ:

«Ինչպես գիտեք, մենք բազմիցս կրկնել ենք, որ Ուկրաինայի իշխանությունները պետք է այնպես անեն, որ օրենքը համապատասխանի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նորմերին»,-հավելել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ