Եվրամիությունը ռուսական ակտիվների տոկոսներից մոտ 1,4 միլիարդ եվրո կտրամադրի Ուկրաինային

Չնայած Հունգարիայի կառավարության հակազդեցությանը, Եվրամիությունը Ռուսաստանի Կենտրոնական բանկի սառեցված ակտիվների տոկոսների հաշվին մոտ 1,4 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն կտրամադրրի Ուկրաինային:

Այս որոշումը հաստատվել է հունիսի 24-ին Լյուքսեմբուրգում ԵՄ արտգործնախարարների հանդիպման ժամանակ, դրա մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը։ ըստ Politico-ի՝ այդ միջոցները Կիևին կտրամադրվեն Ուկրաինայի աջակցության հիմնադրամի (UAF) միջոցով։

Ամենաթարմ