Սպորտ

Էնդի Մարեյը ATP 250 շարքի մրցաշարի հաղթող է ճանաչվել

Բելգիայի Անտվերպեն քաղաքում ընթացող ATP 250 շարքի մրցաշարի հաղթող է ճանաչվել շոտլանդացի թենիսիստ Էնդի Մարեյը։

Եզրափակչում Էնդի Մարեյը երեք սեթում առավելության է հասել Ստեն Վավրինկայի նկատմամբ՝ 3-6, 6-4, 6-4 հաշվով։ Սա Մարեյի առաջին տիտղոսն է այն բանից հետո, ինչ նա ենթարկվել էր ազդրի ծանրագույն վիրահատության, ինչն այնքան լուրջ է եղել, որ թենիսիստը հնարավոր է ավարտեր կարիերան։

Մարեյը վիրահատվել էր 2019-ի հունվարին Ավստրալիայի բաց առաջնության ավարտից հետո։ Մինչ այդ նա նշել էր, որ հնարավոր է ավարտի կարիերան։ Ամռանը Մարեյը վերադարձել էր Queens Club մրցաշարում՝ զուգախաղում խաղալով ու տիտղոսը նվաճելով Ֆելիսիանո Լոպեսի հետ։ Օգոստոսին Ցինցինատիում Մարեյը սկսեց խաղալ նաև մենախաղով։

Այսօր սկսում է Բազելի ATP 500 շարքի մրցաշարը,, որի աղյուսակը գլխավորում է Ռոջեր Ֆեդերերը։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ