fbpx
Ժամանց

Էնդի Սերքիսը նկարահանելու է «Վենոմ» ֆիլմի շարունակությունը

Բրիտանացի ռեժիսոր Էնդի Սերքիսը, որը հայտնի է «Քինգ Քոնգ» (2005 թ.) և «Կապիկների մոլորակի ապստամբությունը» (2011 թ.) ժապավեններով, նկարահանելու է «Վենոմ» ֆանտաստիկ ֆիլմի (2018 թ.) շարունակությունը՝ գլխավոր դերում Թոմ Հարդիի մասնակցությամբ: Այդ մասին օգոստոսի 5-ին հայտնել է The Hollywood Reporter հանդեսը:

Նրա տվյալներով՝ Սերքիսը հուլիսի վերջին մեկ շաբաթով ժամանել էր Լոս Անջելես, որ հանդիպի Sony ընկերության ղեկավարության հետ:

«Վենոմ-2»-ի նկարահանումների ղեկավարման թեկնածուները մի քանիսն էին, նախապատվությունը տվել են բրիտանացուն: Նա ռեժիսորի դերում հանդես կգա երրորդ անգամ՝ «Շնչիր մեզ համար» (2017 թ.) դրամայից և «Մաուգլի»-ից (2018 թ.) հետո: Սերքիսը նորությունը հաստատել է Instagram-ում:

«Դա իսկապես տեղի է ունենում: Ես զգում եմ՝ ինչպես է Սիմբիոտը հաստատվել իմ մեջ, և ես պատրաստ եմ ճանապարհորդելու: Անհամբերությամբ եմ սպասում այդ պահին»,-գրել է ռեժիսորը:

«Վենոմ» արկածային էքշնը 100 մլն բյուջեի դեպքում վարձույթում հավաքել է ավելի քան 856 մլն դոլար: Ժապավենի ռեժիսորը Ռուբեն Ֆլյաշերն էր: Կինոնկարում գլխավոր դերերը կատարել են Թոմ Հարդին, Միշել Ուիլյամսը, Ռիզ Ահմեդը և այլք:

Սյուժեի համաձայն, գլխավոր հերոսի մարմնում տեղավորվում է Վենոմ անունով էակը, որը նրան օժտում է գերընդունակություններով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ