fbpx
Աշխարհ

Էնդրու Յանգը լքում է ԱՄՆ նախագահական մրցավազքը

Գործարար Էնդրյու Յանգը հայտարարել է, որ դուրս է գալիս ԱՄՆ նախագահական մրցավազքից։ Նա մասնակցում էր Դեմոկրատական կուսակցությունից: Այս մասին հաղորդում է CNN-ը։

«Այսօր ես հայտարարում եմ, որ դադարեցնում եմ իմ նախագահական քարոզարշավը»,-ասել է Յանգը Նյու Հեմփշիրում։

Նրա խոսքով՝ պարզ է դարձել, որ ինքը չի հաղթի ընտրություններում:

«Ես այսօր կանգնած եմ ձեր առջև և ասում եմ, որ, չնայած նրան, որ մենք չենք չհաղթել այս ընտրություններում, մենք միայն նոր ենք սկսում»,-գրել էր Յանգը թվիթերյան իր էջին:

New York Times թերթը նշում է, որ գործարարը չի նշել, թե ինչով է մտադիր զբաղվել մրցավազքից դուրս գալուց հետո, սակայն չի բացառել Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնին հավանական առաջադրումը:

Այժմ նախագահական մրցավազքին կմասնակցի ինը դեմոկրատ: Մրցավազքից դուրս գալու մասին հայտնել էր նաև սենատոր Մայքլ Բենեթը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ