fbpx
Խորհրդարան

Էներգետիկայի բնագավառում սեփականատերերի բացահայտման օրինագիծը ուղարկվեց առաջարկությունների ներկայացման փուլ

ՀՀ Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը չընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է էներգետիկայի բնագավառում արտադրություն իրականացնողների իրական բաժնետերերի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել թափանցիկ՝ ըստ էության բացահայտելով իրական սեփականատերերին։

Հեղինակի առաջարկությամբ այն ուղարկվեց գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ:

«Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը հեղինակել էին Պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Բաբկեն Թունյանը։

Առաջարկվող նախագծի ընդունման դեպքում էլեկտրաէներգիայի արտադրություն իրականացնող ընկերություններում 10 տոկոսից ավելի մասնաբաժին ունեցող անձանց վերաբերյալ տեղեկությունները կդառնան թափանցիկ, կլինի իրական սեփականատերերի վերաբերյալ տեղեկություններ բովանդակող քաղվածք:

Քվեարկությունից առաջ համահեղինակ Արտակ Մանուկյանը կոչ արեց պատգամավորներին դեմ քվեարկել օրինագծին, որից հետո ինքը պետք է առաջարկեր, որ նախագիծը գնար առաջին ընթերցման ռեժիմ և փոփոխություն արվեր:

Պատգամավորները, հետևելով գործընկերոջ հորդորին, չընդունեցին նախագիծը, և Մանուկյանի առաջարկությամբ ԱԺ նախագահը ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ օրինագիծը գրավոր առաջարկությունների ներկայացման փուլ ուղարկելու հարցը քվեարկության դրեց: Որոշումը ստացավ հավանություն, կողմ քվեարկեց 99 պատգամավոր, ձեռնպահ՝ 1-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ