«Էնֆիլդում» Լիվերպուլը կարող է հաղթել Բարսելոնային․ Գյունդողան

Իլկայ Գյունդողանը կարծիք է հայտնել այն մասին, որ «Լիվերպուլը» կարող է հաղթել «Բարսելոնային»:

«Ես արդեն մտածել եմ այդ դիմակայության մասին, և չգիտես` ինչու, ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ դեռ ամեն ինչ որոշված չէ:

Ես կարող եմ պատկերացնել «Լիվերպուլի»` 4:0 հաշվով հաղթանակը:

Չգիտեմ` ինչու, բայց ես կարծում եմ, որ «Էնֆիլդում» այն ֆուտբոլիստները, որոնց մոտիվացնում է Կլոպն ու որոնց հետ հեշտ չէ խաղալը, կարող են մեկ խաղում հաղթել նույնիսկ այնպիսի թիմի, ինչպիսին «Բարսելոնան» է»,- Գյունդողանի խոսքերն է փոխանցում DAZN-ը:

Ամենաթարմ