fbpx
Մշակույթ

Կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաև նոր աշխատատեղեր․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Երևի հիշում եք, որ կառավարության նիստում հանձնարարական էի տվել վերականգնել Հայաստանի մայրուղիներին հարակից մի շարք քանդակագործական ստեղծագործություններ:

Դրանցից երկուսի՝ Սևան-Երևան մայրուղու վրա գտնվող «Ճանապարհաշինարարների» և «Արձագանքի» վերականգնման և հարակից տարածքների բարեկարգման համար կառավարությունը դեռ գարնանը հատկացրել է համապատասխանաբար 176 միլիոն և 76 միլիոն դրամ:

Հունիս և հուլիս ամիսներին ԿԳՄՍ նախարարությունը հրապարակային մրցույթ է հայտարարել՝ վերականգնման աշխատանքներն իրականացնող ընկերություն ընտրելու համար: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակից չլինելու պատճառով:

Երեկ նախարարությունը երրորդ մրցույթն է հայտարարել: Հույս ունենք՝ այս անգամ մասնակիցներ և հաղթողներ կլինեն ու ոչ միայն մշակութային հարց կլուծվի, այլև տնտեսական, որովհետև կապիտալ այս ներդրումը ենթադրում է նաև նոր աշխատատեղեր»:

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2730889997231378

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ