fbpx
Աշխարհ

Կիևը ենթարկվել է կամիկաձե անօդաչու թռչող սարքերի հարձակման

Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ դեկտեմբերի 19-ի գիշերը Ուկրաինայի վրա հարձակվել են 35 կամիկաձե անօդաչու թռչող սարքեր, որոնցից 30-ը ոչնչացվել են։ Գրոհային անօդաչու սարքերը գործարկվել են Ազովի ծովի արևելյան ափից։

Թիրախում հիմնականում եղել է Կիևը: Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Կիևի մի քանի թաղամասում պայթյուններ են որոտացել: Օդային գրոհը տևել է ավելի քան երեք ժամ։

Քաղաքի ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ Կիևի օդային տարածքում գրանցվել են իրանական Shahed-ի երկու տասնյակից ավելի անօդաչու թռչող սարքեր։ ՀՕՊ համակարգերը խոցել են մոտ 15 անօդաչու թռչող սարք։ Հարվածներ են հասցվել կրիտիկական ենթակառուցվածքի օբյեկտներին։ Քաղաքում էլեկտրաէներգիայի վթարային անջատումներ են, վնասվել են նաև սեփական տներ, երեք քաղաքացի վիրավորվել է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ