Հասարակություն

Բարդին արմատից պոկվել ու ընկել է ԵՊՀ-ի բակում կայանված մեքենաների վրա

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այսօր՝ ժամը 14։25-ի սահմաններում, Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է Երևանի պետական համալսարանի բակում կայանված BMW X3, Nissan X Trail և Opel մակնիշի ավտոմեքենաների վրա։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։

Ծառի ընկնելու հետևանքով Opel-ն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի, մյուս ավտոմեքենաները նույնպես վնաս են կրել։ Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիների վնասը, դեռևս պարզ չէ։

 

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ