fbpx
Կրթություն

ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը մայիսի 30-ին նիստ կանի՝ հաստատելու ռեկտորի հրաժարականը

Մայիսի 30-ին ժամը 15։00-ին կայանալու է ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նիստ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Գեւորգ Էմին-Տերյանը։ Նա ասաց, որ խորհուրդը հաստատելու է ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականը, եւ նշանակվելու է ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար։

Նշենք, որ հոգաբարձուների խորհուրդը, որն ունի 32 անդամ, մեկ շաբաթվա ընթացքում ռեկտորի ԺՊ-ի ընտրության հարցը Հոգաբարձուների խորհրդի նիստում կդնի քվեարկության: ԵՊՀ ռեկտորի ԺՊ կընտրվի խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ, որն օրենքով սահմանված կարգով կարող է պաշտոնավարել մինչեւ 6 ամիս, այնուհետեւ կհայտարարվի մրցութ ռեկտորի պաշտոնի համար։

Հիշեցնենք, որ մայիսի 23-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հրաժարական է տվել, նա այդ պաշտոնում էր 2006 թվականից։

Նշենք, որ արդեն երկար ժամանակ էր, որ իշխանությունները փորձում էին հասնել ռեկտորի պաշտոնանկությանը։ Սակայն ԵՊՀ հոգաբարձուների նախորդ նիստում չէր հաջողվել անվստահություն հայտնել ռեկտորին։

Ավելի ուշ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ուսանողի վրա դուռ փակող ռեկտորը չի կարող աշխատել: ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը եւս հայտնել էր, որ հորդորել է Արամ Սիմոնյանին հեռանալ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ