Իրավական

ԵՊՀ ռեկտորը հայտնել է՝ ինչու է բերման ենթարկվել ՈՒԽ նախագահը

Ոստիկանները ԵՊՀ ՈՒԽ նախագահ Դավիթ Ափոյանին խնդրել են գա, ցուցմունք տա, նա դիմադրել է, որից հետո ոստիկանները նրան բերման են ենթարկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը։

Գեղամ Գևորգյանը անդրադարձավ նաև լուրերին, թե ինքը տեսանյութ է ցույց տվել, որից հետո Ափոյանին բերման են ենթարկել․ «Ես Դավիթ Ափոյանին տեսանյութ ցույց չեմ տվել։ Ուրբաթ օրվա դեպքից հետո իրեն տեսանյութը ցույց են տվել, որ ում ճանաչում է, ասի, բայց թե դա ոնց է ավարտվել, ես չգիտեմ, ես չեմ մնացել, խնդրել եմ նրան, որ նայի, եթե ինչ-որ մեկին ճանաչում է, ասի ոստիկաններին, ու գնացել եմ, հանդիպման եմ եղել»։

Նա ասաց, որ ևս ոստիկանությունում էր, նոր է դուրս եկել․

«Ոստիկանները խնդրել են գա, ցուցմունք տա, դիմադրել է, որից հետո բերման են ենթարկել։ Շուտով բաց կթողեն, մի անհանգստացեք, ես նոր եմ ոստիկանությունից դուրս եկել։ Տարել են Քննչական, կհարցաքննեն, բաց կթողեն»։

Աղբյուրը՝ News.am

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ