fbpx
Կրթություն

ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտն ընդլայնում է գործունեությունը

Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի պատվիրակությունը՝ ռեկտոր Կ. Հարությունյանի ղեկավարությամբ, և Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը հանդիպել են Չինաստանի Հանբանի՝ Կոնֆուցիուսի ինստիտուտների գլխամասի տնօրենի տեղակալ Ժաո Գուոչենգի և գրասենյակի այլ ղեկավար անձնակազմի հետ։ Պատվիրակության կազմում էին նաև ԵՊԼՀ արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության ղեկավար Քրիստինա Ծատուրյանը, ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի չինական կողմի տնօրեն Մեյհուա Յանը, ինչպես նաև Դալիանի օտար լեզուների համալսարանի ռեկտոր Լյու Խունը։

Այցելության և հանդիպման նպատակն էր ստորագրել ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի զարգացման, ինչպես նաև չինարենի ուսուցիչների պատրաստման համատեղ մասնագիտական կրթական ծրագրի իրագործման վերաբերյալ համաձայնագրերը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կոնֆուցիուսի ինստիտուտի ընդլայման և զարգացման հեռանկարները, վերջինիս օրինակելի կարգավիճակի շնորհումը, և, մասնավորապես, չինարենի ուսուցիչների պատրաստման հիմնախնդիրները, որոնց շուրջ կողմերը եկան ընդհանուր համաձայնության։

Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ս. Մանասարյանը կարևորեց ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի դերը Հայաստանում չինարենի դասավանդման և տարածման հարցում։ Հանդիպման ընթացքում կողմերի միջև ստորագրվեցին երկու կարևոր համաձայնագրեր ԵՊԼՀ-ում Կոնֆուցիուսի ինստիուտի հետագա զարգացման և Կոնֆուցիուսի ինստիտուտի գլխամասային գրասենյակի և ԵՊԼՀ-ի միջև չինարենի ուսուցչի մասնագիտական կրթական ծրագրի ստեղծման վերաբերյալ։ Հարկ է նշել, որ աշխարհի 534 Կոնֆուցիուսի ինստիտուտների մեջ ԵՊԼՀ Կոնֆուցիուսի ինստիտուտի կողմից իրականացվող համատեղ կրթական ծրագիրը կլինի 16-րդը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ