Աշխարհ

Էր Ռիադը զգուշացնում է, որ նավթի գները կարող են աննախադեպ աճել Իրանի հետ իրավիճակը չլուծելու դեպքում

Համաշխարհային հանրակցությունը պետք է վճռական քայլերի դիմի Իրանին զսպելու և հետագա էսկալացիա թույլ չտալու համար, քանի որ այն կարող է պատճառ դառնալ նավթի գների աննախադեպ աճը: Այս մասին CBS հեռուստաալիքի «60 րոպե» ծրագրում կայացած հարցազրույցում ասել է Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալման Ալ Սաուդը:

«Տարածաշրջանում են կենտրոնացած էներգակիրների համաշխարհային պաշարների շուրջ 30 տոկոսը, առևտրական հոսքերի շուրջ 20 տոկոսը, համաշխարհային համախառն ներքին արդյունքի շուրջ 4 տոկոսը: Պատկերացրեք, եթե այդ ամենը կանգ առնի: Դա կնշանակի համաշխարհային տնտեսության լիակատար կործանում»,-ասել է նա:

Ըստ որում գահաժառանգ արքայազնը նշել է, որ հանդես է գալիս քաղաքական լուծման օգտին:

«Քաղաքական և խաղաղ լուծումը միշտ էլ ավելի լավ է, քան ռազմականը»,-պարզաբանել է նա:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ի և Իրանի նախագահներ Դոնալդ Թրամփը և Հասան Ռոհանին պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջը և հասնեն նոր համաձայնագիր կնքման։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ