ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը Facebook-ի իր էջում ուսուցիչներին ուղղված գրառում է կատարել։
«երկրորդ փուլով ստացված հայտերն էլ հաշվի առնելով՝ պարտադիր ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման համար երաշխավորվել են 48 կազմակերպություն, դուք ազատ եք ընտրել այն կազմակերպությունը, որտեղ ուզում եք վերապատրաստում անցնել», – գրել է Անդրեասյանը։
Նա նշել է, որ երաշխավորված են նաև շուրջ 30 դասընթացներ, որոնցից որևէ մեկը նախորդող մեկ տարվա ընթացքում անցած լինելու պարագայում ուսուցիչները հնարավորություն ունեն ավտոմատ հավաքագրել նշված կրեդիտները։
Ցանկը՝ այստեղ։