fbpx
Սպորտ

Երազում եմ վերադառնալ «Ռեալ» որքան հնարավոր է շուտ. Հակիմի

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Աշրաֆ Հակիմին ցանկություն է հայտնել վերադառնալ «Ռեալ».

«Երազում եմ վերադառնալ «Ռեալ» որքան հնարավոր է շուտ: Կստեմ, եթե հակառակն ասեմ: Տեսնենք, թե ինչպես կդասավորվեն իրադարձությունները:

Ես «Ռեալի» երկրպագու եմ ու նույնիսկ, եթե այնտեղ չեմ, հետևում եմ թիմի խաղերին:

Այժմ թիմի համար դժվար շրջան է, բայց «Ռեալը» միշտ վերադառնում է: Այդ պատճառով այն մեծագույն ակումբ է»,- Հակիմի խոսքը մեջբերում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Հակիմին նախորդ ամռանն է վարձավճարով տեղափոխվել «Բորուսիա»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ