fbpx
Սպորտ

Երբ Մեսիին քո օգտին է քվեարկում, նշանակում է ՝ դու շատ ես առաջադիմել որպես ֆուտբոլիստ. Մանե

«Լիվերպուլի» հարձակվող Սադիո Մանեն պատմել է, թե ինչպես է վերաբերվում «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին ՖԻՖԱ-ի վարկածով տարվա լավագույն ֆուտբոլիստի քվեարկության ժամանակ առաջին տեղ գրավելուն, ինչպես նաև կարծիք է հայտնել, որ շատ աֆրիկացի խաղացողներ խնդիրներ ունեն դարպասին հարվածելու հետ: Մեսսին քվեարկության ժամանակ առաջին տեղում է դրել մերսիսայդցիների հարձակվողին։

Իր ցուցակում արգենտինացին ընդգրկել է նաև «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգին, որը նախորդ մրցաշրջանում հանդես էր գալիս «Այաքսում», իսկ ամռանը տեղափոխվեց «Բարսելոնա»:

«Երբ Մեսսին քվեարկում է քո օգտին, դա ցույց է տալիս, թե որքան ես դու առաջադիմել որպես ֆուտբոլիստ։ Աֆրիկայում գրեթե բոլորը կենտրոնանում են դրիբլինգի վրա՝ քիչ ժամանակ հատկացնելով հարվածներին:

Ես կասեի, որ 60%-ը աֆրիկյան խաղացողների ունեն այս խնդիրը: Փորձում եմ այդ բաղադրիչին լրացուցիչ ժամանակ հատկացնել մարզման ժամանակ, փորձում եմ ավելի լավ և ավելի լավը դառնալ», -Մանեի խոսքերն է փոխանցում The Times-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ