fbpx
Սպորտ
19:32 29/06/2019

Երբ Մեսսին ստանում է գնդակը, անում է այն, ինչ ցանկանում է․ Ֆեդերեր

Երբ Մեսսին ստանում է գնդակը, անում է այն, ինչ ցանկանում է․ Ֆեդերեր

The Financial Times-ի փոխանցմամբ՝ Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը հայտարարել է, որ հիանում է Լիոնել Մեսսիի ցուցադրած խաղով։

«Ինձ դուր է գալիս, երբ Մեսսին ստանում է գնդակը, միանգամից պտտվում է ու անում այն, ինչ ցանկանում է: Նա կարող է ամեն ինչ անել: Մեսսին ունի ընտրության հնարավորություն. փոխանցում կատարել, շրջանցել մրցակցին, հարվածել դարպասին:

Նա միշտ ունի այդ երեք տարբերակները ու կարող է հաջողությամբ կատարել նրանցից յուրաքանչյուրը: Լեոն այն եզակի խաղացողներից է, որը կարող է նման բան անել», – ասել է թենիսիստը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ