fbpx
Սպորտ

15:56 12/6/2019

Երբ Նադալն ու Ֆեդերերը ավարտեն կարիերան, մարդկանց մոտ թենիսը կկորցնի իր հետաքրքրությունը․ Բորիս Բեքեր

Նախկին առաջիկ ռակետ Բորիս Բեքերը մեկնաբանել է այն փաստը, որ «Ռոլան Գարոսի» մրցաշարին մասնակցող  թենիսիստներից միայն մեկն էր մինչև 28 տարեկան.

«Դա նրանց պատիվ չի բերում: Նրանք չպետք է ուղղակի ասեն Նադալը, Ֆեդերերը ու Ջոկովիչը շատ ուժեղ են: Դրա փոխարեն պետք է ձգտել ու հասնել մեծագույնների մակարդակին:

Ես հարգում եմ Ռաֆային, Ռոջերին ու Նովակին. բայց ու՞ր են մնացածը: Արդեն ժամանակն է աչքի ընկնելու:

Իհարկե, «մեծ եռյակը» մի օր կծերանա, բայց երիտասարդությունը պետք է մինչ այդ ցույց տա իր արժանիքները: Պետք է հաղթել, քանի դեռ լեգենդները լավ մարզավիճակում են: Խնդիրը տրամադրվածության և հոգեբանության մեջ է: Երբ Նադալն ու Ֆեդերերը ավարտեն կարիերան, մարդկանց մոտ թենիսը կկորցնի իր հետաքրքրությունն ու տեսարժանությունը», – Բեքերի խոսքերն է փոխանցում BBC-ն:

 

 

Վերեվ