fbpx
Սպորտ

Երբ Ռոնալդուի հետ շփվում ես կյանքում, նախ հարգում ես նրան որպես անհատականություն․ Բենատիա

«Յուվենտուս»-ի նախկին պաշտպան Մեհդի Բենատիան, որն այժմ հանդես է գալիս քաթարական «Ալ-Դուխալյա» ակումբում, մի պատմություն է պատմել, որը կապված է թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ.

«Մենք վերադարձել էինք Բերգամոյից: Ես և նա խաղը բաց էինք թողել, մնացինք պահեստայինների նստարանին: Ռոնալդուն ինձ հարցրեց, թե ինչ եմ պատրաստվում անել, ես էլ պատասխանեցի, որ հիմա գիշերվա 11-ն է, կգնամ տուն ու նույն հարցն էլ նրան ասացի:

Նա ասաց. «Չե՞ս ցանկանում մի փոքր մարզվել: Ես այսօր չեմ խաղացել. այդ իսկ պատճառով պետք է մարզվեմ: Չե՞ս ցանկանա ընկերակցել ինձ»: Իսկ ես ցանկանում էի գնալ տուն ու հեռուստացույց դիտել, այդ իսկ պատճառով մերժեցի:

Երբ մենք եկանք, նա հագավ մարզումի համար նախատեսված հագուստը, միացրեց երաժշտությունն ու գնաց մարզասրահ: Ես մտածեցի, որ այս տղան աննորմալ է: Երբ նրա հետ շփվում ես կյանքում, նախ և առաջ նրան հարգում ես որպես անհատականություն, իսկ հետո որպես ֆուտբոլիստ: Նա իր կյանքում շատ բան է զոհել հանուն ֆուտբոլի»,-ասել է Բենատիան:

Նա խոսոտովանել է, որ իրեն միշտ զարմացնում էր այն, թե որքան ինտենսիվ էր Ռոնալդուն ներդնում իր ուժերը մարզումների ժամանակ։

«Բայց առաջի հերթին ինձ զարմացնում էր այն, թե ինչպես էր նա դա կրկնում ամեն օր: Ի լրումն այն ամենի, ինչ մենք անում էինք ընդհանուր խմբի հետ, նա նաև անհատական ծրագիր ուներ»,-նշել է Բենատիան։ Այս մասին հաղորդում է Goal-ը:

Թուրինյան ակումբի կազմում Բենատիան 59 հանդիպման է մասնակցել բոլոր մրցաշարերում ու դարձել է 5 գոլի հեղինակ: «Յուվենտուս»-ի կազմում նա երկու անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, երկու անգամ էլ նվաճել է երկրի Գավաթը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ