Ինչպես արդեն հայտնել էինք՝ այսօր՝ նոյեմբերի 8-ին տեղի կունենա «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Չավիի պաշտոնական շնորհանդեսը, որին ներկա կլինի նաև Պեպ Գվարդիոլան։
Լուրեր են շրջանառվում, որ Չավին իր առաջին մարզումը «Բարսայի» հետ կանցկացնի վաղը՝ նոյեմբերի 9-ին։
Այս մասին գրել է Football Espana-ն։
Հիշեցնենք, որ Չավին կատալոնական ակումբի հետ կնքել է շուրջ 3 տարվա պայմանագիր։

