Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը (1-6, 6-3, 6-3) պատասխանել է լրագրողների հարցերին Տորոնտոյի մրցաշարի կիսաեզրափակչում չեխ Մարիա Բոուզկովայի նկատմամբ տարած հաղթանակից հետո։
«Առաջին սեթից հետո պետք է ավելացնեի կայունությունը, սխալներ թույլ չտայի և պատրաստ լինեի հազար հարված կատարել, եթե անհրաժեշտ լիներ։
Երբեմն խաղերի ընթացքում ես շատ եմ շեղվում։ Այսօր երբեմն մտածում էի ներքնազգեստիս մասին։ Հետո ասացի ինքս ինձ․ «Սերենա, դու կատակո՞ւմ ես․ այդպես չի կարելի։ Եթե շատ խաղերի ես ցանկանում մասնակցել, պետք է ամբողջ ընթացքում պահես կենտրոնացումը»,- Ուիլյամսի խոսքերն է փոխանցում ASAP Sport-ը։
Նշենք, որ րցաշարի եզրափակչում Սերենա Ուիլյամսը կմրցի կանադուհի Բյանկա Անդրեեսկուի հետ։

