fbpx
Քաղաքականություն
10:03 14/12/2019

Երբեք Աննա Հակոբյանի հիմնադրամներին գումար չեմ փոխանցել․ Ռուբեն Հայրապետյան

Աննա Հակոբյանի հիմնադրամներից հաճախակի են դիմում գումարներ փոխանցելու համար։ Այս մասին ասել է 168TV-ի «Պրեսսինգ» հաղորդաշարին հյուրընկալված ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը։

Նա պատասխանել է Սաթիկ Սեյրանյանի այն հարցին, թե արդյո՞ք Աննա Հակոբյանի հիմնադրամներից դիմել են դրամական միջոցներ նվիրաբերելու առա ջարկով։

«Այո, այդ հիմնադրամներից հաճախակի են դիմում գումարներ փոխանցելու համար: Ես ինքս եմ որոշում՝ որտեղ բարեգործություն անել:

Երբեք այդ հիմնադրամներին գումար չեմ փոխանցել, որովհետև նախընտրում եմ ինքս անել բարեգործությունը՝ Դադիվանքը վերակառուցել, որևէ հիվանդի բուժել և այլն», ասել է Ռուբեն Հայրապետյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ