Երեկ ԵՎՐՈ-2020-ի շրջանակներում կայացավ Իտալիա-Հայաստան հանդիպումը, որում մերոնք պարտվեցին 9-1 հաշվով։ Դիմակայությունից հետո խաղի մասին խոսել է իտալացիների պաշտպան Լեոնարդո Բոնուչին։
«Անկեղծ ասած, ես երբեք այսպիսի հաճույք չէի ստացել։ Մենք որակյալ և կոմբինացիոն խաղ ցույց տվեցինք։
Նոր դարաշրջան է սկսվում հավաքականի համար, և մենք պարզապես հաճույք ենք ստանում դրանից», – ասել է ֆուտբոլիստը: