fbpx
Սպորտ

Երբեք չեմ մոռանա այն, ինչ եղավ․ Լիվերպուլի նախագահը ներողություն է խնդրել

Անգլիական «Լիվերպուլի» նախագահ Ջոն Հենրին ներողություն է խնդրել՝ Սուպերլիգային միանալու փորձի համար։ Նա խոստովանել է, որ վերջին 48 ժամվա ընթացքում մեծ վնաս է հասցրել իր այդ քայլով։

Հենրին այս ամենն ասել է տեսաուղերձի ժամանակ։

Նա նշել է, որ առանց երկրպագուների աջակցության այդ նախագիծը չի կարող կայանալ, իսկ երկրպագուները հստակ հասկացրեցին, որ այն այլևս չի լինի։

Հենրին ասել է, որ ակումբի տնօրենը, գլխավոր մարզիչն ու խաղացողները բացարձակ պատասխանատու չեն կատարվածի համար ու միակ պատասխանատուն ինքն է։

Նա նաև ընդգծել է, որ այն, ինչ եղավ, երբեք չի մոռանա։

«Լիվերպուլի» նախագահն իր խոսքի վերջում շնորհակալություն է հայտնել իրեն լսելու համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ