fbpx
Ժամանց

Երբեք մի իջեք նախկին ամուսնու մակարդակին. Քիմ Քարդաշյան

Ամերիկյան The Kardashians իրապատում շոուի նոր դրվագում Քիմ Քարդաշյանը փորձել է ընտանիքի հետ քննարկել այն, թե ինչպես է նախկին ամուսինը՝ Քանյե Ուեսթը, տարիներ շարունակ վարվել իրենց հետ։

Ընտանեկան ընթրիքի ժամանակ աստղն ափսոսանք է հայտնել, թե ինչպես է իրեն պահում Քանյե Ուեսթը վերջին տարիներին։ «Դու նրա երեխաների մայրն ես, և ըմբռնումով ես մոտեցել նրան», – ասել է Քրիս Ջեները,- «Մի օր ձեր երեխաները կկարդան և կտեսնեն սա»: Նա հավելել է, որ մարդիկ անհարգալից են իրենց ընտանիքի նկատմամբ, և դա ցավ է պատճառում իրենց։

Քլոեն փորձել է աջակցել քրոջը՝ ասելով, որ միակ բանը, ինչի համար պատասխանատու է Քիմը, սեփական արարքներն են, և միակ բանը, ինչի համար նա երբեք չի զղջա, ուրիշների հանդեպ բարյացակամ լինելն է։

Քիմն ասել է, որ երբեք չի իջնի նախկին ամուսնու մակարդակին և ենթադրել է, որ Քանյեի վարքագծին նախորդել է նրա պայքարը երկբևեռ խանգարման դեմ և նրանց բաժանումը։

«Ես նրան այդքան երկար պաշտպանեցի, բայց ինքս ինձ խոստացա, որ երբեք թույլ չեմ տա, որ դա ձեզ հետ կրկին կատարվի», – ասել է հեռուստաաստղը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ