Աշխարհ

Էրդողանը հայտարարել է, որ թուրքական պատվիրակություն է մեկնելու Ռուսաստան

Մոտ ժամանակներս թուրքական պատվիրակությունը կուղևորվի Ռուսաստան՝ ռուս գործընկերների հետ քննարկելու Լիբիայի և Սիրիայի իրադրությունը: Այս մասին, ինչպես փոխանցում է NTV հեռուստաալիքը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանձնարարություն ենք տվել: Դրա շրջանակում արտաքին գործերի փոխնախարարը, ազգային պաշտպանության փոխնախարարը, ինչպես նաև հետախուզության և ազգային անվտանգության ներկայացուցիչները մոտ ժամանակներս այցով կուղևորվեն Մոսկվա»,-ասել է Թուրքիայի նախագահը”

Նա ընդգծել է, որ քննարկման առարկա են դառնալու Լիբիան և Սիրիան:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ