fbpx
Աշխարհ

Ռուս-ուկրաինական բանակցությունների հաջորդ փուլը տեղի կունենա Ստամբուլում

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել: Նախագահները խոսել են Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունների հաջորդ փուլի մասին՝ նշելով, որ այն կլինի Թուրքիայում՝ Ստամբուլում։

«Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ռուս-ուկրաինական հակամարտությանն առնչվող իրավիճակը և բանակցային գործընթացին վերաբերող հարցեր,- հայտնել է Թուրքիայի նախագահի գրասենյակը։

Նշվում է, որ բանակցությունները տեղի են ունենալու մարտին 29-30-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ