Քաղաքականություն

Էրդողանի օրերը հաշված են․ Արա Արայան

Վերջապես Իսրայելըն ունի նոր կառավարություն և վարչապետ, Նեթանյահուն մի կերպ հեռացվեց իշխանությունից: Սա Հայաստանի համար շատ լավ նորություն է:

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արա Արայանը։

«Մեր դեմ կազմակերպված պատերազմի գլխավոր ճարտարապետը Նեթանյահուն էր: Թրամփի չեզոքացումից հետո սա ամենակարևոր հաղթանակներից է Բայդենի վարչակազմի համար: Բիբին գնաց Լաձիմիր Լաձիմիրիչի թիկունքից: Խաղը մոտենում է ավարտին: Համոզված եմ, Նեթանյահուն դեռ բազմաթիվ հին ու նոր քրեական գործերով է անցնելու, դրանցից որոշները կապված կլինեն Ադրբեջանի հետ նավթի ու զենքի, Արցախյան պատերազմի մասին:

Թուրքիան ցնցվում է Սեդաթ Փեքերի բացահայտումներից, Արաբական Էմիրությունները հրաժարվել են Ստամբուլի նոր օդակայանի կառուցման 3 միլյարդանոց նախագծից, սա ավելի է խորացնում տնտեսական իրավիճակը, Էրդողանի օրերը նույնպես հաշված են: Նա հուսահատ քայլեր է անում ժողովրդի վստահությունը վերականգնելու համար, հայտարարեց «Նոր Բոսֆորի նեղուցի» շինարարության մասին, բայց ներդրողներ չկան, Արևմուտքի հասցեին վայրահաչելու ուժ չկա, Ալիևի հետ Շուշի գնալը այս ամենի ֆոնին արդեն ծիծաղելի է, թուրք հասարակությունը թքած ունի Ալիևի վրա էլ, Ադրբեջանի վրա էլ:

Առջևում, արդեն վաղը Էրդողանի հանդիպումն է Բայդենի հետ, մեկ օր հետո Պուտինն է հանդիպելու Բայդենի հետ:

Այս ամենը ՆԱՏՕ ի գագաթաժողովի օրերին:

Նեթանյահուի լիկվիդացիայից և Փեքերի բացահայտումներից հետո Պուտինի ու Էրդողանի շանսերը մեծ խաղի մեջ մնալու համար դառնում են զրոյական:

Այս շաբաթը շատ հագեցած է լինելու: Անկախ Իրանում ընտրությունների արդյունքից, Իսրայելի և Իրանի ու Արաբական Սյունի երկրների միջև լարվածությունը կթուլանա: Սիրիայում խաղի կանոնները կփոխվեն:

Հայաստանում ընտրությունները կանցնեն վստահ ու լավատեսական սցենարով: Հին լրտեսները այլևս ոչ մի շանս չունեն, նրանք կմերժվեն վերջնականապես: Ալիևը անճանաչելիորեն կփոխվի, մենք կտեսնենք ժպտերես, խաղաղասեր ու մեծահոգի նոր Ալիևին», – նշել է Արայանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի համար մանևրելու աննկարագրելի հնարավորություններ են բացվում: Այս իրավիճակում շատ դժվար կլինի սխալվելը:

«Բայց ցանկալի է, որ ընտրություններում ոչ մի նախկին ուժ չհաղթահարի անցողիկ շեմը, սա ազգային արժանապատվության հարց է, շատ կարևոր հարց է ապագա բոլոր իշխանությունների ու արտաքին աշխարհի համար:

Ազգային արժանապատվությանը տեր կանգնեցինք, առջևում բազմաթիվ հաղթանակներ կունենանք», – ավարտում է խոսքը նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ