fbpx
Աշխարհ

Էրդողանի քարոզարշավին մասնակցել է մոտ 1,7 միլիոն մարդ

Կիրակի օրը՝ մայիսի 7-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահական ընտրություններին ընդառաջ Ստամբուլում զանգվածային ցույց է անցկացրել։ Նրա ելույթին ներկա է եղել մոտ 1,7 միլիոն մարդ։

Միջոցառումը հեռարձակվել է Թուրքիայի նախագահի «Թվիթեր»-ի էջում։

Ելույթի ժամանակ Էրդողանը խոսել է իր ծրագրերի մասին։ Նա, մասնավորապես, խոստացել է համաքաղաքացիներին «Ստամբուլի մեծ թունելային նախագծի» շրջանակներում Բոսֆորի նեղուցով տրանսպորտային միջանցք կառուցել։

Բացի այդ, Թուրքիայի նախագահը հավելել է, որ ընտրություններում հաղթելուց հետո, իր ավանդույթին հակառակ, առաջին ելույթը կունենա ոչ թե Անկարայում, այլ Ստամբուլում։

«Եթե Ստամբուլի բնակիչները այո ասեն ընտրություններին, ապա նախագահի ընտրության հարցը կարելի է լուծված համարել»,- հանրահավաքից հետո ասել է Էրդողանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայում նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։ Թուրքիայի նախագահի ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն նախագահական ընտրություններում կարող է հավաքել ընտրողների ձայների ավելի քան 49%-ը, ըստ ORC-ի հարցման։ 42%-ը պատրաստ է քվեարկել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգտին։

Ըստ թուրքական լրատվամիջոցների, մեկ փուլով Թուրքիայում նախագահական ընտրությունների հավանականությունը 50%-ից էլ քիչ է։ Սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ թեկնածուներից ոչ մեկը չի անցնում 50 տոկոսի շեմը։ Ուստի ընտրությունները, ամենայն հավանականությամբ, կանցկացվեն երկու փուլով։

Վերջերս Էրդողանը ընդդիմադիր կուսակցություններին և իր գլխավոր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուին մեղադրեց ԼԳԲՏ համայնքի անդամ լինելու մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ