Աշխարհ

Էրդողանը դժգոհ է միջազգային մամուլի՝ Թուրքիան լուսաբանելուց

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դժգոհել է միջազգային մամուլից՝ նրանց մեղադրելով Թուրքիայի հաջողությունները միտումնավոր նվազեցնելու մեջ։

Թուրքիայի նախագահը դժգոհ է այն բանից, թե ինչպես են միջազգային ԶԼՄ-ները ներկայացնում Թուրքիան, միևնույն ժամանակ բարձր է գնահատել Թուրքիայի մեդիաները։

«Թուրքիայի հաջողությունները միտումնավոր չեն լուսաբանվում միջազգային մամուլում։ Մենք ցանկանում ենք ավելի բազմակարծիք Թուրքիա՝ էլ ավելի ազատ մամուլով։ Մեզ հարկավոր է մամուլ, որտեղ կարելի է արտահայտել բոլոր գաղափարները»,-ասել է Էրդողանը։

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները և Եվրոպական միությունը լուրջ անհանգստություն են հայտնում Թուրքիայում ԶԼՄ-ների ազատության առնչությամբ։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն Թուրքիան անվանել է լրագրողների ամենավատ բանտն աշխարհում երրորդ տարին անընդմեջ։ Freedom House-ի «Ազատությունն աշխարհում 2019 թվականին» զեկույցում ասվում է, որ Էրդողանի Արդարություն և զարգացում կուսակցությունը (ԱԶԿ) վերահսկողություն է հաստատել ԶԼՄ-ների հանդեպ 2002-ին իշխանության գալուց հետո՝ նշելով կանխակալ լուսաբանումները թուրքական ԶԼՄ-ներում, որոնց մեծ մասը պատկանում է երկրի կառավարող կուսակցության հետ կապված բիզնեսին։

Բայց Էրդողանը և ԱԶԿ-ն հավաստիացնում են, որ թուրքական ԶԼՄ-ները ամենաազատն են աշխարհում, և ասում են, որ ոչ մի լրագրող բանտարկված չէ իր պրոֆեսիոնալ գործունեության համար։

Էրդողանը նաև լուրջ անհանգստություն է հայտնել ինտերնետի առիթով՝ ասելով, որ այն հանգեցրել է ապատեղեկատվության ավելի մեծ քանակի, քան երբևէ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ