fbpx
Աշխարհ

Էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին ընտրատեղամասերում հսկել քվեատուփերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին ընտրատեղամասերում հսկել քվեատուփերը՝ մինչև նախագահական ընտրությունների երկրորդ փուլի արդյունքների ամփոփումը։ Այս մասին նա հայտնել է Twitter-ի իր էջում։

Էրդողանը շնորհակալություն է հայտնել բոլորին, ովքեր ընտրությունների օրը աշխատել են ընտրատեղամասերում եւ կոչ է արել կողմնակիցներին «պաշտպանել ժողովրդի կամքը»։

Մայիսի 28-ի առավոտյան Թուրքիայում բացվել են ընտրատեղամասեր նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկության համար, որում մրցում են հանրապետության գործող ղեկավար Էրդողանը և ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ Նշվում է, որ ամբողջ երկրում քվեարկության համար տեղադրվել է ավելի քան 191 հազար քվեատուփ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ