fbpx
Արցախ

Էրդողանը մեղադրել է Հայաստանին և Մինսկի խմբի եռանախագահությանը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է Արցախ-Ադրբեջան շփման գծի երկայնքով ընթացող ռազմագործողություններից, գրում է Ermenihaber-ը։

Էրդողանը Հայաստանն անվանել է տարածաշրջանի «խաղաղությանը և կայունությանն ուղղված սպառնալիք»։ Փորձել է վստահեցնել, որ թուրք ժողովուրդը նախկինի նման իր բոլոր հնարավորություններով ադրբեջանցի եղբայրների կողքին է։

Էրդողանը մեղադրանքներ է հասցեագրել միջազգային հանրությանը և Մինսկի խմբի եռանախագահությանը։ Առաջինին քննադատել է երկակի ստանդարտներ կիրառելու, իսկ երկրորդին՝ 30 տարի շարունակ ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանը չհասնելու մեջ։

Թուրքիայի նախագահը տեղեկացրել է նաև, որ հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ և վերահաստատել «Մեկ ազգ երկու պետություն» լինելու գաղափարը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան՝ 07։10-ի սահմաններում ադրբեջանական զորքերը հարձակման են անցել արցախա-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով։ Արցախի ուղղությամբ սկսվել է օդային և հրթիռային հարձակում։ Թշնամին հետ է մղվել՝ կրելով կենդանի ուժի և զինտեխնիկայի կորուստներ: Մարտերը շարունակվում են։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ