fbpx
Աշխարհ

Էրդողանը քրդերին է մեղադրել Սիրիական ճգնաժամի հարցում

Անկարայում տեղի ունեցած Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների եռակողմ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայում ստեղծված իրավիճակի համար մեղադրել է քրդական ուժերին:

Ըստ Էրդողանի՝ քրդական զինյալ ուժերը, մասնավորապես «Քուրդիստանի բանվորական կուսակցությունը» (ՔԲԿ-PKK) և դրա ճյուղավորումներ դիտվող YPG-ն և PYD-ն, ամենամեծ սպառնալիքն են ստեղծել Սիրիայի ապագայի համար:

Անդրադառնալով Եփրատ գետի արևելյան տարածնքեում տիրող վիճակին, որտեղ վերահսկողություն են հաստատել քուրդ զինյալները, Էրդողանը նշել է, որ այդ հարցի լուծումը մեծ կարևորություն ունի թե Սիրիայի տարածքային ամբողջականության և թե Թուրքիայի ազգային անվտանգության տեսանկյունից: Էրդողանը նշել է, որ Սիրիայի տարածքների մեկ չորրորդը գտնվում է ահաբեկիչների հսկողության տակ (նկատի ունի քրդերին-խմբ.)

«Քանի դեռ այնտեղ շարունակում են գոյություն ունենալ PKK-ն և PYD-ն, ուրեմն ոչ Սիրիայում, ոչ մեր տարածաշրջանում խաղաղություն չի լինի», – շեշտել է Թուրքիայի նախագահը:

Գրում է Ermenihaber-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ