fbpx
Աշխարհ

Էրդողանի մրցակիցներից մեկին մեղադրում են գկուլենականության մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ազատվում է մրցակիցներից. նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանին մեղադրել են ահաբեկիչներին աջակցելու մեջ: Այս մասին գրում է Ahval-ը:

Մեղադրանքը հայտնվել է Բաբաջանի կողմից նոր կուսակցություն ստեղծելու մտադրության մասին հայտարարության ֆոնին, որը կարող է լուրջ սպառնալիք դառնալ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության համար:

Ալի Բաբաջանը, որը ԱԶԿ-ի հիմնադիրներից մեկն է, մեղադրվել է իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն աջակցելու մեջ, որին Թուրքիան մեղադրում է 2016թ. հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: Բաբաջանի նախկին օգնականի խոսքով՝ նա օգնում էր Գյուլենի շարժմանն ու իրեն շրջապատել էր գյուլենականներով:

Սակայն նախկին փոխվարչապետին շատերը գովում են նրա տնտեսական քաղաքականության համար: Նա ԵՄ անդամակցության գլխավոր բանակցողն էր, հայտնի էր իր դրական հայացաքներով Արևմուտքի հետ հարաբերություններում:

Այդուհանդերձ, բողոքում ասվում է, որ Բաբաջանի «սխալ, արտասահմանյան պետություններից կախում ունեցող քաղաքականությունը հանգեցրել է Թուրքիայի ներկայիս տնտեսական խնդիրներին»:

Բաբաջանն ավելի վաղ հայտնել էր նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի հետ կուսակցություն ստեղծելու մտադրության մասին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ