Աշխարհ
02:00 05/03/2020

Էրդողանին քննադատում են, որ Սիրիայում զոհեր ունեն, իսկ ինքը տեսախցիկների առջև ժպտում է (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Այն բանից հետո, երբ Սիրիայի տարածքում տեղակայված թուրքական զինուժը սիրիական բանակի ավիահարվածների հետևանքով 34 զոհ տվեց մի գիշերում, տեսախցիկներն արձանագրել են, թե ինչպես է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի մասին պատմելիս մի պահ ժպտում։ Այս մասին գրում է Ermeni Haber-ը։

Դա տեղի է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործադիր խորհրդի նիստի ժամանակ։

Տեսանյութի հրապարակումից հետո մարդիկ դժգոհություն հայտնեցին, որ երկրում սուգ է, իսկ երկրի ղեկավարը ժպիտով պատմություններ է պատմում:

Էրդողանը, անդրադառնալով այդ քննադատություններին, ասել է, որ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցի մասին պատմելիս իր դեմքի արտահայտությունը հեգնական է եղել: Նա նշել է, որ զարմացած է, որ այդ տեսանյութը հանրությունն այլ կերպ է ընդունել:

Թուրքիայի նախագահն այդ ամենն իր դեմ ուղղված «սատանայական արշավ» է որակել:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ