fbpx
Քաղաքականություն

Էրդողանը երկրի Բարձրագույն խորհրդի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախագահականի Բարձրագույն խորհրդատվական խորհրդի հետ քննարկել է աշխարհում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ քայլերը։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։

Թուրքիայի նախագահի հանրային կապերի բաժնի պետ Ֆահրեթին Ալթունը նշել է, որ հանդիպմանը խոսվել է 1915-ի հետ կապված քայլերի մասին։ Նա շեշտել է, որ քննարկման ժամանակ համակարծիք են եղել, որ միջազգային որոշ շրջանակներ ցանկանում են 1915-ի միջով թուրքերի մեջ պառակտում մտցնել։

«Էրդողանի գլխավորությամբ քննարկվել են նաեւ դիվանագիտական ճանապարհներով Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ աշխատանքներ իրականացնելու ուղիները»,-նշել է Ֆահրեթին Ալթունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ